Առանց Ցեղասպանությունից հրաժարվելու Հայաստանի հետ չպետք է հարաբերություններ հաստատել. թուրք կուսակցապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i163152-Առանց_Ցեղասպանությունից_հրաժարվելու_Հայաստանի_հետ_չպետք_է_հարաբերություններ_հաստատել._թուրք_կուսակցապետ
Թուրքիայի «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Չեթին Օզաչըքգյոզը հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2022 10:04 Asia/Tehran
  •  Առանց Ցեղասպանությունից հրաժարվելու Հայաստանի հետ չպետք է հարաբերություններ հաստատել. թուրք կուսակցապետ

Թուրքիայի «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Չեթին Օզաչըքգյոզը հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Anadolugazete–ի փոխանցմամբ՝ «Ճշմարիտ ուղի» կուսակցության  Չեթին Օզաչըքգյուզը նշել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստության մեջ է։

Նա պնդել է, թե առանց Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիայի հայրենասիրությանը դեմ է, եւ Թուրքիայի ԱԳՆ–ը պետք է սա լավ քննարկի։

news.am