Հայտնի է իշխող ուժի՝ ՀՀ նախագահի թեկնածուի անունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i163164-Հայտնի_է_իշխող_ուժի_ՀՀ_նախագահի_թեկնածուի_անունը
Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2022 13:33 Asia/Tehran
  • Հայտնի է իշխող ուժի՝ ՀՀ նախագահի թեկնածուի անունը

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:

Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ:«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:

Նշենք, որ մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

civic.am/