ԱԽ քարտուղարը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i163196-ԱԽ_քարտուղարը_ՄԱԿ_ի_ներկայացուցչի_հետ_քննարկել_է_տարածաշրջանային_անվտանգության_հարցեր
Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2022 16:05 Asia/Tehran
  • ԱԽ քարտուղարը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը: Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

24news.am/news