Զբոսաշրջությունն Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային երկխոսության հնարավորություն է
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը հայտարարել է. «Զբոսաշրջությունը Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային երկխոսության հնարավորություն է»:
Մեխակ Ապրեսյանը, ով մասնակցել է «Իրան և գաստրոզբոսաշրջություն» թեմայով առաջին համաժողովին, բարձր գնահատելով իրանական սննդի մշակույթն ու խոհանոցի բազմազանությունն ասել է. «Հայաստանը պատրաստ է գաստրոզբոսաշրջության ոլորտում համագործակցել Իրանի հետ»:
Ապրեսյանը հավելել է. «Զբոսաշրջությունը կարող է նպաստել երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսությանը»:
Նշելով, որ Իրանը զբոսաշրջության արդյունաբերությունը բարելավելու և խթանելու մեծ ներուժ ունի, Մեխակ Ապրեսյանը հավելել է, որ բարեկամ ու հարևան երկրներն այս ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ պետք է ունենան։
Բարձր գնահատելով Իրանում սննդի մշակույթն ու իրանական խոհանոցի բազմազանությունը, Մեխակ Ապրեսյանն ասել է. «Այս բազմազանությունը պայմանավորված է մշակույթի և պատմության խորությամբ, ինչպես նաև կենսակերպով»:
Շաբաթ օրը Թեհրանում մեկնարկել են զբոսաշրջության 15-րդ միջազգային և Թեհրանի ձեռարվեստի 35-րդ ցուցահանդեսները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio