ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i163228-ԱԺ_նախագահի_լիազորությունները_ժամանակավորապես_կստանձնի_Հակոբ_Արշակյանը
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2022 08:28 Asia/Tehran
  • ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին: Այդպիսով՝ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները: 

https://armenpress.am/arm/news/1074406.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio