Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3127 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 հազար 922 դեպք, որից 336 հազար 79-ը`առողջացած, 8056-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 հազար 250 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 7890 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3127 նոր դեպք, առողջացել է 74 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 734 հազար 878-ի:
https://armenpress.am/arm/news/1074410.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio