Մեկնարկեց Flyone Armenia-ի առաջին թռիչքը դեպի Ստամբուլ
https://parstoday.ir/hy/news/armenia-i163368-Մեկնարկեց_flyone_armenia_ի_առաջին_թռիչքը_դեպի_Ստամբուլ
Զվարթնոց օդանավակայանից փետրվարի 2-ին տեղի ունեցավ Flyone Armenia ընկերության անդրանիկ չվերթը դեպի Ստամբուլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 14:27 Asia/Tehran
  • Մեկնարկեց Flyone Armenia-ի առաջին թռիչքը դեպի Ստամբուլ

Զվարթնոց օդանավակայանից փետրվարի 2-ին տեղի ունեցավ Flyone Armenia ընկերության անդրանիկ չվերթը դեպի Ստամբուլ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սկզբնական շրջանում նախատեսված է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել երկուշաբթի և ուրբաթ օրերին: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Flyone Armenia ավիաընկերությունից հայտնել են, որ հակահամաճարակային միջոցառումներն իրենց ուշադրության կենտրոնում են, օդանավում պարտադիր է լինելու դիմակի կրումը: Ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը:

armenpress.am