Հայտնի է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպման օրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i163504-Հայտնի_է_Ռուբեն_Ռուբինյանի_և_Սերդար_Քըլըչի_հաջորդ_հանդիպման_օրը
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2022 08:57 Asia/Tehran
  • Հայտնի է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպման օրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ հայ–թուրքական կարգավարման համար բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14–ին, Մոսկվայում։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

armeniasputnik.am