Հայաստանը պատասխանել է Լուկաշենկոյին
https://parstoday.ir/hy/news/armenia-i163748-Հայաստանը_պատասխանել_է_Լուկաշենկոյին
ՀՀ արտգործնախարարությունն անդրադարձել է Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2022 09:59 Asia/Tehran
  • Հայաստանը պատասխանել է Լուկաշենկոյին

ՀՀ արտգործնախարարությունն անդրադարձել է Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,-նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում։

Տեղեկացնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»։

armeniasputnik.am