Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i164226-Հայաստանի_և_Հունաստանի_ԱԳ_նախարարները_մտքեր_են_փոխանակել_տարածաշրջանային_հարցերի_շուրջ
Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 14:39 Asia/Tehran
  •  Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:

news.am