Արտակ Զաքարյան. Հայ-թուրքական օրակարգն աստիճանաբար աղբը կնետվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i165250-Արտակ_Զաքարյան._Հայ_թուրքական_օրակարգն_աստիճանաբար_աղբը_կնետվի
Ուկրաինական իրադարձություններից հետո հայ-թուրքական օրակարգը, կարծում եմ, կամաց-կամաց աղբը կնետվի։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2022 10:16 Asia/Tehran
  • Արտակ Զաքարյան. Հայ-թուրքական օրակարգն աստիճանաբար աղբը կնետվի

Ուկրաինական իրադարձություններից հետո հայ-թուրքական օրակարգը, կարծում եմ, կամաց-կամաց աղբը կնետվի։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Ընդ որում, ըստ նրա, Թուրքիայի նախագահի ողջույնները ոչինչ չեն նշանակում։

«Մեր տարածաշրջանին պետք է վերեւից նայել, այլ ոչ թե կապիտուլյանտներից բաղկացած ներկայիս իշխանության պրիզմայով։ Կարծում եմ, որ երկու երկրների քաղաքական վերնախավերի միջեւ ծագած հայ-թուրքական «սիրային ինտրիգը», որը մեզ պարտադրվեց կապիտուլյացիայի արդյունքում, աստիճանաբար կավարտվի։ Թուրքիայի դերը միջազգային գործընթացներում նույնպես աստիճանաբար կնվազի։ Բանն այն է, որ նոր գլոբալ բախման պատճառով Թուրքիան եւս պետք է որոշում կայացնի»,- պարզաբանեց Զաքարյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց ՊՆ նախկին ներկայացուցիչը, Անկարային դեռ հաջողվում է մանեւրել։

news.am