Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i166458-Ալեքսանդր_Լուկաշենկոն_շնորհավորել_է_Վահագն_Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 10, 2022 17:46 Asia/Tehran
  • Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Լուկաշենկոյի ուղերձը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում։

«Վստահ եմ, որ պետական բարձր պաշտոնում Դուք կնպաստեք տարբեր ոլորտներում Բելառուսի և Հայաստանի համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը», - ասված է շնորհավորական ուղերձում:

Լուկաշենկոն Խաչատրյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պատասխանատու և կարևոր գործունեության մեջ՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների:

Հիշեցնենք` ԱԺ–ն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրեց մարտի 3-ին։ Ըստ Սահմանադրության` նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց ԱԺ հատուկ նիստում։

Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

armeniasputnik.am