ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i166556-ՀՀ_և_Ավստրիայի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_տարածաշրջանային_անվտանգության_հարցեր
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 11-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2022 18:46 Asia/Tehran
  • ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 11-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։

«Տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և հրադադարի պարբերական խախտումներին, Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ։

Քննարկվել են միջազգային օրակարգի՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

armenpress.am