ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան
Մարտ 24, 2022 18:44 Asia/Tehran
Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև՝ երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։
armenpress.am
Պիտակ