Ապրիլ 06, 2022 19:03 Asia/Tehran
  • Բրյուսելում կայացել է Փաշինյան–Միշել հանդիպումը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցի կառավարության մամուլի ծառայությունից։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցի կառավարության մամուլի ծառայությունից։

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրել հանդիպումից:

Տեղեկացվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ապա կայանալու է եռակողմ հանդիպում։

Մեր տեղեկություններով` եռակող հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00–ին։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:

Ավելի վաղ հայտնել էինք, ոև ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

armeniasputnik.am

Պիտակ