ՀՀ մարդասիրական խումբը 4 տոննա օգնություն է փոխանցել Հալեպի բուժհաստատություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i168954-ՀՀ_մարդասիրական_խումբը_4_տոննա_օգնություն_է_փոխանցել_Հալեպի_բուժհաստատություններին
2022 թվականի ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 14:45 Asia/Tehran
  • ՀՀ մարդասիրական խումբը 4 տոննա օգնություն է փոխանցել Հալեպի բուժհաստատություններին

2022 թվականի ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ:

Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:

Առաքելության առաջին օրվանից Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։

Հիշեցնենք, որ հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում է 2019թ. փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր ականներից մաքրվել է շուրջ 950 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 42 հազար տեղացի բնակիչների:

armeniasputnik.am