ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i169194-ԿԽՄԿ_ներկայացուցիչներն_այցելել_են_Ադրբեջանում_պահվող_հայ_գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2022 17:38 Asia/Tehran
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

«Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը տեսակցությունների և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ»,-   ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Գերիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են:

Ամատունու խոսքով`հերթական այցերի նպատակն է հետևել գերիների վիճակին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանական գերության մեջ է 38 անձ, որոնցից 3-ը՝ քաղաքացիական:

armenpress.am