Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի ուսումնանյութական բազան
https://parstoday.ir/hy/news/armenia-i172746-Հայաստանում_Ռուսաստանի_ՀՌՇ_զինծառայողները_նախապատրաստել_են_ուսուցման_ամառային_շրջանի_ուսումնանյութական_բազան
Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորամիավորման զինծառայողները ուսումնանյութական բազայի (ՈՒՆԲ) տարրերն ամբողջությամբ նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2022 14:16 Asia/Tehran
  • Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի ուսումնանյութական բազան

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորամիավորման զինծառայողները ուսումնանյութական բազայի (ՈՒՆԲ) տարրերն ամբողջությամբ նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մասնագետները տանկային դիրեկտրիսներում, մարտավարական դաշտերում, զորային հրաձգարաններում, ավտոդրոմներում եւ տանկոդրոմներում աշխատանքներ են կատարել: անց են կացվել մալուխներ, վերականգնվել են թիրախային համալիրները, կատարվել է հատուկ օբյեկտների, մարզասարքերի եւ ՈՒՆԲ համալիրների վերանորոգում:

«Նաև ռազմական ավանների և բարձրլեռնային «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանների տարածքում գտնվող բոլոր ուսումնական դասարաններում և մասնագիտացված շինություններում վերականգնվել է շարժական ուսումնամեթոդական բազան, կատարվել են օդանավակայանի սարքավորումների, կապի համակարգերի սպասարկման և թռիչքուղու ստուգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինժեներական զորքերի մասնագետները սարքավորել են ջրային արգելքները, խրամատները, խանդակները եւ առվափոսերը բարձրլեռնային զորափորձարաններում զորամիավորման անձնակազմի պարապմունքների համար, հաղորդում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը ՝ նշելով, որ բոլոր աշխատանքներն ավարտվել են ժամանակին, եւ Հայաստանում ՀՌՇ-ի միավորումը լիովին պատրաստ է նոր ուսումնական շրջանի մեկնարկին:

armenpress.am