Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել
https://parstoday.ir/hy/news/armenia-i174354-Արցախի_Հանրապետության_ԱԱԾ_ն_պետական_դավաճանության_դեպք_է_բացահայտել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2022 17:03 Asia/Tehran
  • Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԱԾ-ից, օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ.Գ-ն, հանդիսանալով զինծառայող, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապ  է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող՝ հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված շփվելուց հետո, վերջինիս կողմից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ:

Նշված «աղջկա» միջնորդությամբ՝ 2021 թվականի փետրվար ամսից, բջջային հեռախոսի հավելվածի միջոցով շարունակել է շփումը օտարերկրյա հատուկ ծառայության մեկ այլ ներկայացուցչի հետ: Եվ ծառայության բերումով տիրապետելով ՊՆ  N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով, 2021 թվականի մարտ ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսը ընկած ժամանակահատվածը, հավաքագրել և բջջային հեռախոսի հավելվածի միջոցով նրանց է փոխանցել պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

Դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում  Արցախի Հանրապետության  քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետական դավաճանություն կատարելու  համար կասկածվող քաղաքացի Լ.Գ-ն ձերբակալվել է, որի ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:

armenpress.am