Առաջիկայում կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i174748-Առաջիկայում_կմեկնարկի_Մեղրիի_սահմանային_անցակետի_վերակառուցման_և_արդիականացման_ծրագիրը
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2022 10:06 Asia/Tehran
  • Առաջիկայում կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուստամ Բադասյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի: Առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը»,- գրել է Բադասյանը:

armenpress.am