Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել
https://parstoday.ir/hy/news/armenia-i17506-Շփման_գծում_իրադրությունը_համեմատաբար_հանգիստ_է_եղել
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 10:16 Asia/Tehran
  • Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:

Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

galatv.am/

18/5/2016