ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Անդրկովկասում «երիտասարդ առաջնորդներ» պատրաստելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i176680-ԱՄՆ_ն_դրամաշնորհ_կտրամադրի_Անդրկովկասում_երիտասարդ_առաջնորդներ_պատրաստելու_համար
ԱՄՆ-ն պատրաստ է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների պատրաստման ծրագրի համար: Տեղեկությունը հայտնում է RT-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2022 09:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Անդրկովկասում «երիտասարդ առաջնորդներ» պատրաստելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների պատրաստման ծրագրի համար: Տեղեկությունը հայտնում է RT-ն։

Ուսուցման ուղղություններից մեկը կլինի «առաջնորդության որակների զարգացումը»:

Մրցութային կարգով ընտրված երիտասարդները կմեկնեն ԱՄՆ, որտեղ ուսուցում կանցնեն մի շարք ուղղություններով` ձեռներեցություն, բանակցությունների անցկացում, հակամարտությունների կարգավորում, հասարակական աշխատանք և այլն։

«Առաջնորդական որակների զարգացմանը, սոցիալական ձեռնարկատիրությանն ու հասարակության կյանքում մարդկանց ներգրավմանն ուղղված դասընթացները կարող են դառնալ երիտասարդական միջավայրում երկխոսության արդյունավետ կատալիզատոր»,– ասված է հաղորդագրությունում։

Ենթադրվում է, որ երիտասարդները հայրենիք վերադառնալուց հետո կսկսեն հասարակական նախագծեր իրականացնել դրամաշնորհ ստացած կազմակերպության ակտիվ ուղղորդմամբ:

Նախաձեռնությունը կղեկավարի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

armeniasputnik.am