ՀՀ-ն աջակցում է Հունաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i176796-ՀՀ_ն_աջակցում_է_Հունաստանի_տարածքային_ամբողջականությանը_և_ինքնիշխանությանը._Միրզոյան
Հայաստանը լիովին աջակցում է Հունաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 09, 2022 22:43 Asia/Tehran
  • ՀՀ-ն աջակցում է Հունաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Միրզոյան

Հայաստանը լիովին աջակցում է Հունաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում։

«Հայաստանն անընդունելի է համարում ցանկացած գործողություն և քայլ, որը կարող է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը, միջազգային ծովային իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասել է Միրզոյանը` անդրադառնալով հույն-թուրքական սահմանին շարունակաբար աճող լարվածությանը։

Ինչ վերաբերում է Կիպրոսի խնդրին, ապա ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, այս հարցում ևս Հայաստանի համար անընդունելի է ուժի կիրառման հետևանքները որպես լուծում ներկայացնելու ցանկացած փորձ։

Նա նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսը մշտապես փոխադարձ աջակցություն են ցուցաբերել միմյանց երկկողմ և բազմակողմ հարթակներում։

Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Ըստ Միրզոյանի` Հայաստանը մեծապես կարևորում է եռակողմ ձևաչափով համագործակցությունը. մինչ այժմ մի քանի եռակողմ նախարարական հանդիպումներ են հաջողությամբ անցկացվել, և Հայաստանն ակնկալում է երեք երկրների ղեկավարների մակարդակով գագաթնաժողով հյուրընկալել։

armeniasputnik.am