Միրզոյանը Կասպրչիկի հետ հանդիպմանը դատապարտել է եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության, իրավիճակի ապակայունացման Ադրբեջանի փորձը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։
Նախարար Միրզոյանը դատապարտել է եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության և իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերը՝ ընդգծելով միջազգային հանրության՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից իրավիճակի հասցեական գնահատականների կարևորությունը։
Վերահաստատվել է հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։
armenpress.am