Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել
https://parstoday.ir/hy/news/armenia-i18091-Հայ_ադրբեջանական_սահմանին_իրավիճակը_համեմատաբար_հանգիստ_է_եղել
Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2016 07:54 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել

Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ արձանագրվել են միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

armedia.am

22/5/2016