Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել
Մայիս 22, 2016 07:54 Asia/Tehran
Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ արձանագրվել են միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
armedia.am
22/5/2016
Պիտակ