«Հրապարակ». Սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i18340-Հրապարակ_._Սահմանային_դիրքերում_տեղադրվել_են_մշտադիտարկման_սարքեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Ղարաբաղում ՀՀԿ-ի նախաձեռնած ֆորումին մասնակցած ու դիրքեր այցելած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հասարակական գործիչներն անձամբ են տեսել, որ սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր, որոնց միջոցով մեր դիրքապահները կարողանում են ամեն պահի նկատել հակառակորդի շարժը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2016 05:50 Asia/Tehran
  • «Հրապարակ». Սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Ղարաբաղում ՀՀԿ-ի նախաձեռնած ֆորումին մասնակցած ու դիրքեր այցելած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հասարակական գործիչներն անձամբ են տեսել, որ սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր, որոնց միջոցով մեր դիրքապահները կարողանում են ամեն պահի նկատել հակառակորդի շարժը։

Նման սարքեր նախկինում եղել են, բայց՝ զորամասերում եւ այն էլ՝ ոչ բոլոր։

Մասնավորապես, Ասկերանի դիրքեր այցելածներից մեկը մեզ պատմեց, որ սարքերը նախատեսված են նաեւ գիշերվա համար եւ մթության դեպքում էլ կատարում են նույն գործառույթը։ Սահման այցելածներին տեղեկացրել են, որ ԼՂ ՊԲ-ն այդ սարքերը ձեռք է բերել ապրիլյան պատերազմի օրերին իրականացված հանգանակությունների միջոցով»: