Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու Հայաստանի առաջարկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i183756-Ադրբեջանը_կրկին_դրական_չի_պատասխանել_տարածաշրջանային_հաղորդակցություններն_ապաշրջափակելու_Հայաստանի_առաջարկին
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2022 07:30 Asia/Tehran
  • Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու Հայաստանի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ես Պրահայում կրկին վերահաստատել եմ տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու մեր առաջարկը։ Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Ես վերահաստատում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ լիովին հարգելով մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»,- գրել է Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն, որում ասվում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։

https://armenpress.am/arm/news/1094344.html