Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i183882-Հայաստանի_և_Ղազախստանի_ԱԳ_նախարարությունները_քաղաքական_խորհրդակցություններ_են_անցկացրել
Երևանում հոկտեմբերի 7-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ղազախականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2022 15:49 Asia/Tehran
  • Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում հոկտեմբերի 7-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ղազախականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգի ու եվրասիական տարածաշրջանում բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Նշվում է , որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը:

armenpress.am