Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i184166-Մոսկվայում_տեղի_է_ունեցել_Հայաստան_Ռուսաստան_գործարար_կապերի_հեռանկարները_միջոցառումը
Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը, որը կազմակերպել էր «Enterprise Armenia» հիմնադրամը՝ «Ռուսաստանի արտահանման կենտրոնի» և Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գործող «Արմենիա» տաղավարի հետ համատեղ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 09:14 Asia/Tehran
  •  Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը

Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» միջոցառումը, որը կազմակերպել էր «Enterprise Armenia» հիմնադրամը՝ «Ռուսաստանի արտահանման կենտրոնի» և Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գործող «Արմենիա» տաղավարի հետ համատեղ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Միջոցառման նպատակն էր ՌԴ գործարար շրջանակներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները, երկրում գործարարությամբ զբաղվելու առավելություններն ու ներդրումների համար գրավիչ ոլորտները:

Արման Խոջոյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, որոնք միտված են ոլորտում ներդրումներ ներգրավելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

«Enterprise Armenia»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը համառոտ անդրադարձել է ՀՀ ներդրումային դաշտի առանձնահատկություններին, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:

news.am