Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ-ի ներկայացրած առաջարկների շուրջ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i185460-Հայաստանը_սեպտեմբերի_սկզբին_համաձայնել_է_աշխատել_ՌԴ_ի_ներկայացրած_առաջարկների_շուրջ._Փաշինյան
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 28, 2022 07:05 Asia/Tehran
  • Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ-ի ներկայացրած առաջարկների շուրջ. Փաշինյան

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ:

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

armenpress.am