ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն մեր հսկողության տակ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i185724-ՀՀ_տարածքով_անցնող_հաղորդակցությունները_պետք_է_գտնվեն_մեր_հսկողության_տակ._Փաշինյան
Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Հոկտեմբեր 31, 2022 16:54 Asia/Tehran
  • ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն մեր հսկողության տակ. Փաշինյան

Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:

«Հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, պետք է գտնվեն ՀՀ լիակատար վերահսկողության տակ և շահագործվեն հայկական օրենսդրության համաձայն: Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանը խիստ հետաքրքրված է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և ցանկացած պահի պատրաստ է գնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններ 9-րդ կետին համապատասխան նախատեսված որոշումների կատարմանը:

Հավելենք, որ երկկողմ հանդիպումից հետո կայանալու է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը։

armenpress.am