Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն իրենց հետ 1.7 մլրդ դոլար են բերել
https://parstoday.ir/hy/news/armenia-i185810-Հայաստան_տեղափոխված_ՌԴ_քաղաքացիներն_իրենց_հետ_1.7_մլրդ_դոլար_են_բերել
2022թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել 1.7 մլրդ դոլար։ Այս մասին ԿԲ–ում կայացած ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2022 15:20 Asia/Tehran
  • Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն իրենց հետ 1.7 մլրդ դոլար են բերել

2022թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել 1.7 մլրդ դոլար։ Այս մասին ԿԲ–ում կայացած ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը։

«Սա շատ բարձր թիվ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 155 տոկոսով ավելի է»,– ասաց նա։

Հրապարակված ամբողջ գումարը Հայաստան է փոխանցվել բանկային փոխանցումների ձևով ու գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից։

ԿԲ նախագահի դիտարկմամբ` փոխանցումների նման աճը պայմանավորած է ոչ թե ՌԴ–ում աշխատող հայաստանցի միգրանտներով, այլ ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ռուսաստանցիներով։

«Աճի մեծ մասը հիմնականում միջազգային այցելուների կողմից իրենց ֆինանսական միջոցները ՌԴ–ից կամ այլ երկրներից Հայաստան տեղափոխելու հետ է կապված»,– ասաց Մարտին Գալստյանը։

Թե փոխանցումների որ տեսակն է հատկապես աճել` առևտրային, թե անձնական, ԿԲ–ում դժվարանում են տարանջատել։ Բայց որոշ ուսումնասիրությունների վրա հիմնվելով` եկել են այն եզրակացության, որ 1.9 մլրդ դոլարի գերակշիռ մասը հենց առևտրային փոխանցումներն են։

armeniasputnik.am