Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i187410-Սերգեյ_Լավրովը_ժամանեց_Երևան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 13:52 Asia/Tehran
  •    Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանում Սերգեյ Լավրովին դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Լավրովը Հայաստանում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման, սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման հարցերի վերաբերյալ, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարությունները՝ կապված նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի հերոսացման փորձերի դատապարտմանը:

Նոյեմբերի 23-ին Երևանի Դվին հյուրանոցային համալիրում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի առաջնորդները։ ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովին  տեղի կունենա   ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։