Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. օրն ու վայրը հայտնի են
https://parstoday.ir/hy/news/armenia-i188738-Փաշինյանն_ու_Պուտինը_կհանդիպեն._օրն_ու_վայրը_հայտնի_են
Վաղը` դեկտեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունն այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2022 14:03 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. օրն ու վայրը հայտնի են

Վաղը` դեկտեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունն այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով` հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։

Նշենք, որ Բիշքեկում դեկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Հիշեցնենք` ՌԴ առաջնորդի և ՀՀ վարչապետի նախորդ հանդիպումը կայացել էր նոյեմբերի 23–ին Երևանում` ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում։