Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին է փոխանցել Հյուսիս–Հարավի կառուցման հերթական վարկը
https://parstoday.ir/hy/news/armenia-i189788-Եվրոպական_ներդրումային_բանկը_ՀՀ_ին_է_փոխանցել_Հյուսիս_Հարավի_կառուցման_հերթական_վարկը
Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի` Շիրակի մարզով անցնող հատվածի դադարեցված շինարարությունն առաջիկայում կվերսկսվի։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2022 16:14 Asia/Tehran
  • Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին է փոխանցել Հյուսիս–Հարավի կառուցման հերթական վարկը

Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի` Շիրակի մարզով անցնող հատվածի դադարեցված շինարարությունն առաջիկայում կվերսկսվի։

Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին է փոխանցել ճանապարհի կառուցման հերթական ծրագրի (Տրանշ 3) համար նախատեսված 3 մլրդ դրամին համարժեք գումարը։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց վարկի ստացմամբ պայմանավորված բյուջետային ծախսերի փոփոխությունը։

Նշված գումարով նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս–Հարավի Թալին- Գյումրի շուրջ 46,2 կմ–անոց հատվածը, որից 18,7 կմ–ը Թալին– Լանջիկ ճանապարհն է, 27,5 կմ–ը` Լանջիկ-Գյումրին։

Հիշեցնենք` ճանապարհի կառուցումը կապալառու ընկերությունը ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցրել էր 2022թ-ի սկզբին։

2022թ. հունիսին կառավարությունը որոշել էր մինչև նոր տրանշի ստանալը աշխատանքները ֆինանսավորել բյուջեից։

armeniasputnik.am