Զախարովան` «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
(last modified Thu, 29 Dec 2022 14:20:06 GMT )
Դեկտեմբեր 29, 2022 17:50 Asia/Tehran
  • Զախարովան` «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է այն պնդմանը, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրում Ադրբեջանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տրամադրելու նպատակով:

«Դա կեղծիք է, ինչի մասին բազմիցս ասվել է»,- ճեպազրույցում ասել է պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նշել է, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթուղային գծի երթևեկության վերականգնման հետ կապված հարցեր։

«Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երևանի կողմից, այն է, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով դրանք անցնում են»,- ասել է Զախարովան։

tert.am