Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին
https://parstoday.ir/hy/news/armenia-i191112-Թուրքիայի_ֆուտբոլի_ֆեդերացիան_Պոլսի_հայոց_պատրիարքին_հրավիրել_է_Հայաստան_Թուրքիա_ֆուտբոլային_խաղին
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 11, 2023 16:12 Asia/Tehran
  • Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք «Լույս TV»-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Հաղորդագրության համաձայն՝ հյուրերը պատրիարքին հրավիրել են 2023թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:

Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

armenpress.am