Նախազգուշացում՝ Ղարաբաղում հումանիտար աղետի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i191388-Նախազգուշացում_Ղարաբաղում_հումանիտար_աղետի_վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն կիրակի օրը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է և այն փակելու Բաքվի քայլը կոպտորեն խախտում է 2020թ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի դրույթները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2023 07:53 Asia/Tehran
  • Նախազգուշացում՝ Ղարաբաղում հումանիտար աղետի վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն կիրակի օրը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է և այն փակելու Բաքվի քայլը կոպտորեն խախտում է 2020թ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի դրույթները:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Բաքուն փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք։
Զգուշացնելով Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացման կապակցությամբ՝ նախարարությունը հավելել է. «Նման իրավիճակում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է, քանի որ Ադրբեջանի իշխանություններն այս լռությունը համարում են «լուռ խրախուսանք»՝ շարունակելու իրենց հանցավոր գործունեությունը»։
Նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ցեղասպանությունը կանխելու և մարդու իրավունքները պաշտպնելու իր հանձնառությանը համապատասխան: 
Հայտարարության մեջ ասված է. «Լաչինի միջանցքի շարունակական օկուպացիայի հետևանքով, Լեռնային Ղարաբաղում առաջացել է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, սննդի և վառելիքի պակաս»: