8 հայ շախմատիստ կմասնակցեն Իրանում անցկացվելիք միջազգային փառատոնին
https://parstoday.ir/hy/news/armenia-i192410-8_հայ_շախմատիստ_կմասնակցեն_Իրանում_անցկացվելիք_միջազգային_փառատոնին
8 հայ շախմատիստ կմասնակցեն Իրանում անցկացվելիք միջազգային փառատոնին:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Հունվար 31, 2023 12:43 Asia/Tehran
  • 8 հայ շախմատիստ կմասնակցեն Իրանում անցկացվելիք միջազգային փառատոնին

8 հայ շախմատիստ կմասնակցեն Իրանում անցկացվելիք միջազգային փառատոնին:

Իրանում անցկացվելիք «5th Paytakht Cup» շախմատի միջազգային փառատոնին Հայաստանից կմասնակցեն 8 շախմատիստներ, հայտնում են շախմատի ֆեդերացիայից։

Նրանք են միջազգային գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Էդգար Հայրապետյան, վարպետության թեկնածուներ Բենիկ Ագասարովը, Արտակ Ալիխանյանը, Սևակ Մանուկյանը, Նարեկ Ղիմոյանը, Նարեկ Ղազարյանը և Կարո Սարգսյանը:

Նշենք, որ սույն թվականի փետրվարի 3-ից 10-ը Իրանի Թեհրան քաղաքում կանցկացվի «5th Paytakht Cup» շախմատի միջազգային փառատոն: