Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i194996-Շարունակվում_է_Լաչինի_միջանցքի_շուրջ_իրավիճակի_հանգուցալուծման_ուղիների_որոնումը._Զախարովա
Ռուսական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2023 14:43 Asia/Tehran
  • Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

Ռուսական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` մշտական կապ է պահվում Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարության, Ռուսաստանի ԱԳՆ-ի և երկու կողմերի միջև։

«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը», - նշել է նա:

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am