ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ
Մարտ 31, 2023 12:42 Asia/Tehran
Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։
Զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:
«Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Պիտակ