Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i196362-Ադրբեջանը_հաստատել_է_մասնակցությունը_Երևանում_կայանալիք_ծանրամարտի_Եվրոպայի_առաջնությանը
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 31, 2023 14:40 Asia/Tehran
  • Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն ասաց, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ:

Հայաստանի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ինչպես մնացած բոլոր մարզիկների, այնպես էլ ադրբեջանցիների անվտանգությունը կապահովիի, եթե նրանք ի վերջո երևանյան առաջնության մասնակցելու որոշում կայացնեն։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:

armenpress.am