Հարավային ռազմական օկրուգի կայազորում հակաահաբեկչական վարժանք է անցկացվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i196476-Հարավային_ռազմական_օկրուգի_կայազորում_հակաահաբեկչական_վարժանք_է_անցկացվել
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանումն անցկացրել է պլանային վարժանք՝ ահաբեկչությանը հակազդելու գործնական գործողություններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2023 08:32 Asia/Tehran
  • Հարավային ռազմական օկրուգի կայազորում հակաահաբեկչական վարժանք է անցկացվել

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանումն անցկացրել է պլանային վարժանք՝ ահաբեկչությանը հակազդելու գործնական գործողություններով:

Վարժանքի մտահղացմամբ պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հսկիչ-անցագրային կետի գրավման և Գյումրիի կայազորի զինվորական ավաններից մեկի տարածք ներթափանցելու փորձ է ձեռնարկել։

Խումբն իրականացրել է պայմանական հակառակորդի ուժերի արգելափակում և վնասազերծում՝ հաստիքային սպառազինության կիրառմամբ:

Այնուհետև ՀՌՕ զինծառայողներն անցակետի մոտ ավտոմոբիլային տեխնիկայի և տարածքի ստուգում են իրականացրել՝ պայթուցիկ սարքերի առկայությունը հայտնաբերելու նպատակով:

Բժշկական մասնագետները մշակել են պայմանականորեն վիրավորված զինծառայողին առաջին օգնության ցուցաբերումը՝ բժշկական հաստատություն նրա հետագա տարհանմամբ։

Մարտականին մոտ իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են իմիտացիայի տարբեր միջոցներ, այդ թվում ծուխ, պայթուցիկ փաթեթներ, ոչ մարտական զինամթերք, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ:

armeniasputnik.am