Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
(last modified Wed, 12 Apr 2023 04:59:04 GMT )
Ապրիլ 12, 2023 08:29 Asia/Tehran
  • Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել երեքշաբթի օրը Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրականացված հարձակման համար:

հղում անելով «Մասիս Փոստ»-ին, հայտնում է, որ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է. «Կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»: 
«Մասիս Փոստ»-ը հայտնել էր, որ ապրիլի 11-ին,  մի խումբ ադրբեջանցի զինվորներ, մոտեցել էին սահմանին կետո ինժիներական աշխատանքներ իրականացնող հայ զինվորներին ու կրակել նրանց ուղղությամբ: 
Ըստ այս հաղորդման. «Ադրբեջանական կողմի այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են՝ չնայած հայկական կողմի՝ կառուցողական բանակցությունների միջոցով  խնդիրները լուծելու ցանկությանը»։