Ադրբեջանի պատվիրակությունն արդեն Երևանում է՝ մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i197344-Ադրբեջանի_պատվիրակությունն_արդեն_Երևանում_է_մասնակցելու_ծանրամարտի_Եվրոպայի_առաջնությանը
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով արդեն Երևանում է Ադրբեջանի պատվիրակությունը․ Ադրբեջանի պատվիրակության կազմում 12 անձ է ներգրավված։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 13, 2023 14:07 Asia/Tehran
  • Ադրբեջանի պատվիրակությունն արդեն Երևանում է՝ մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով արդեն Երևանում է Ադրբեջանի պատվիրակությունը․ Ադրբեջանի պատվիրակության կազմում 12 անձ է ներգրավված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ առաջնությունը հյուրընկալող երկիրը պարտավոր է ընդունել այն մարզիկներին, որոնք առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնում։

«Ադրբեջանի հավաքականի հետ գրագրության միջոցով խոսվել է, հստակեցվել են մարզիկների և թիմի անվտանգության պայմանները: Ադրբեջանի պատվիրակությունը`ընդհանուր 12 ներկայացուցիչով, արդեն իսկ Երևանում է: Վստահ եմ, որ այս առաջնությունն իր հիմքում ունենալու է մարզական բաղադրիչը, ոչ թե քաղաքականը: Մենք ապահովելու ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,-ասաց Հարությունյանը:

armenpress.am