Զատուլինը կոչ է արել կանխել նոր ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/armenia-i198070-Զատուլինը_կոչ_է_արել_կանխել_նոր_ցեղասպանությունը_Լեռնային_Ղարաբաղում
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Հայ-ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2023 13:07 Asia/Tehran
  • Զատուլինը կոչ է արել կանխել նոր ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Հայ-ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ կանգնած է բնաջնջման վտանգի առջև և անհրաժեշտ է միավորել ջանքերը նոր ողբերգությունը կանխելու համար:

Քաղաքական գործչի խոսքով՝ նախորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը աջակցելուց և այնտեղ դարեր շարունակ բնակվող հայրենակիցների ճակատագրի հանդեպ հետաքրքրությունից հրաժարվելու մասին: Դրանից անմիջապես հետո Բաքվում նոր վերջնագիր առաջ քաշեցին՝ կա՛մ Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիություն են ընդունում, կա՛մ պետք է հեռանան՝ թողնելով այդ հողը։

Լեռնային Ղարաբաղի ճակատագրում նոր վտանգավոր շրջադարձի կապակցությամբ «Լազարյան ակումբն» իր բողոքն է հայտնում Ղարաբաղի ժողովրդին ազատության և ինքնորոշման իրավունքից զրկելու փորձի դեմ:

Հայտարարության հեղինակները Հայաստանի գործող իշխանությանը մեղադրում են ազգային դավաճանության մեջ, որն ուղեկցվում է կա՛մ երկրի նախկին ղեկավարների, կա՛մ Ռուսաստանի հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներով, ինչպես նաև պատմական թշնամիներին քծնելով:

Հայտարարության համաձայն` ՀՀղեկավարությունը ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չընդունելու ֆոնին խոսում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության մասին: Վերոգրյալի կապակցությամբ «Լազարյան ակումբը» (որը հավաքել է տարբեր ազգությունների և մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք անտարբեր չեն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ) Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերին դիմում էմիասնության կոչով՝ հանուն հայ ազգի փրկության և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության:

armeniasputnik.am