«Հեշտ իրավիճակ չէ, ջանքեր են պետք»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i198074-Հեշտ_իրավիճակ_չէ_ջանքեր_են_պետք_Պեսկովը_Լաչինի_միջանցքի_մասին
Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2023 13:13 Asia/Tehran
  • «Հեշտ իրավիճակ չէ, ջանքեր են պետք»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին

Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շփումները մենք շարունակում ենք։ Իրավիճակը, իրոք, հեշտ չէ, լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ պահանջում է, որ հիշյալ երկրները հասկանան նշված համաձայնագրերի իրականացման այլընտրանքի բացակայությունը»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ։

Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։

armeniasputnik.am