Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար կնշանակվի գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը․ Բադալյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i198210-Արցախում_ռուսական_խաղաղապահ_զորախմբի_նոր_հրամանատար_կնշանակվի_գեներալ_գնդապետ_Ալեքսանդր_Լենցովը_Բադալյան
Բլոգեր Միկա Բադալյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար կնշանակվի գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 15:15 Asia/Tehran
  • Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար կնշանակվի գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը․ Բադալյան

Բլոգեր Միկա Բադալյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար կնշանակվի գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը»։

Բլոգերն ավելի ուշ ավելացրել է․

«Ես զրուցել եմ գեներալ Լենցովին ճանաչող տղաների հետ։ Նրա մասին խոսում են որպես շատ կոշտ և չափազանց վճռական գեներալի։ Դուք չեք կարող խաղեր խաղալ նրա հետ: Համոզված եմ, որ նա արդյունքի կհասնի, և շուտով բոլորս դա կտեսնենք։

Գիտակ մարդիկ շատ գոհ են այս նշանակումից։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանն այժմ առաջնահերթություն է Մոսկվայում, և իրավիճակը միանշանակ փոխվելու է։ Պատրաստվեք շատ լուրջ գործընթացների, որոնք կսկսվեն շատ մոտ ապագայում»։

panorama.am