Էրդողանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i198252-Էրդողանի_մամուլի_քարտուղարը_մեկնաբանել_է_Լաչինի_միջանցքում_Ադրբեջանի_կողմից_անցակետի_տեղադրումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 26, 2023 09:20 Asia/Tehran
  • Էրդողանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

««Ղարաբաղը Ադրբեջան է» (չակերտները՝ Tert.am). Մենք խոսում ենք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» (չակերտները՝ Tert.am) մասին, և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացի ներդրմանը»,- ասել է Քալընը։

Նա նշել է, որ պետք է լուրջ վերաբերվել Ստեփանակերտում և նրա շրջակայքում ապրող հայերին Ադրբեջանի կողմից տրված բազմաթիվ «երաշխիքներին» (չակերտները՝ Tert.am):

«Ադրբեջանն առաջարկել է նրանց կյանքի և ունեցվածքի «անվտանգության մոդելը» (չակերտները՝ Tert.am), որը մենք համարում ենք խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը», - ասել է Էրդողանի մամուլի քարտուղարը։

Քալընը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը մեծ տնտեսական «օգուտներ» (չակերտները՝ Tert.am) կբերի Երևանին և կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:

Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։ Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

tert.am